-
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ:
-
Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից։
-
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ուղերձ է հղել 100 երկրների օմբուդսմեններին ու մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին` ընդգծելով, որ առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքն անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա:
-
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:
-
Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա տարիների միջին արժեքին մոտ, տեղումների քանակը ենթադրվում է նորմայի սահմաններում:
-
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը սեպտեմբերի 2-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ է հանձնել Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների:
-
Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզի օրն է:
-
-
Ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը դատապարտում է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին արտահանձնումը և նրան ներում շնորհումը։
-
Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում հնարավոր է երկիրը ներքաշվի Սիրիայի և Իրանի հետ պատերազմի մեջ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: